Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը չի կարծում, թե երկրները, հետեւելով ԱՄՆ-ի օրինակին, կսկսեն հրաժարվել կլիմայական համաձայնագրից, հաղորդում է RNS-ն։

«Շատ երկրներ, ինչպես գիտեք, հաստատել են այդ համաձայնագրին իրենց հակվածությունը, G7-ից 6 երկրներ պահպանել են իրենց հակվածությունը... Այդ պատճառով կարծում եմ, որ տվյալ դեպքում առանձնապես վտանգ չկա, որ շղթայական արձագանքով բոլորը կսկսեն հրաժարվել իրենց ստանձնած պարտականություններից»,- ասել է Նովակը։

Նովակը նշել է, որ համաձայնագրից դուրս գալը առնվազն երեք տարի է զբաղեցնում, իսկ այդ ընթացքում տարբեր որոշումներ կարող են ընդունվել։