Հունիսի 1-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 43-ամյա Աննա Մ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 12 հասցեի մոտ՝ թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են 7.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 65.000 դրամ, նույնականացման քարտը, սոց. քարտը, զեղչի քարտեր եւ նկարներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.20-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին, ով խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: