Ամերիկացի ակտիվիստները բողոքի ակցիաներով են դիմավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը։ Վաշինգտոնում տասնյակ մարդիկ են հավաքվել Սպիտակ տան մերձակայքում։ Նրանց խոսքով՝ այդ փաստը կհարվածի եւ տնտեսությանը եւ ԱՄՆ-ի քաղաքական իմիջին, հաղորդում է Euronews-ը։

«Այդ որոշման պատճառով մենք 21-րդ դարում առաջատարությունը զիջում ենք այնպիսի երկրների, ինչպիսին Չինաստանն է՝ մեր տնտեսական մրցակիցներին։ Ամերիկյան աշխատավոր դասակարգը դրանից ոչինչ չի շահում, ինչպես նաեւ ամերիկյան տնտեսությունը։ Այսօր երկրի յուրաքանչյուր բնակիչ ինչ-որ բան կորցրեց։ Բայց ամենաշատը կորցրեցին ամերիկացիները»,- ասել է Truman National Security Project ասոցացիայի նախագահ Մայքլ Բրինը։

Համաձայն Յելիի համալսարանի հարցման տվյալների՝ ամերիկացիների շուրջ 70 տոկոսը կցանկանար, որ երկիրը դուրս չգա Փարիզյան համաձայնագրից։