ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտնել է, ո ր հանձնաժողովը Լեհաստանին պատերազմ չի հայտարարել։ Նրա խոսքով, հանձնաժողովը վարում է երկխոսություն ոչ միայն Լեհաստանի կառավարության, այլեւ երկրի «պատասխանատու անձանց հետ», որպեսզի հասնի եվրոպական արժեքների պահպանմանը։ Անցած տարվա հունվարի 13-ին ԵՀ-ն Լեհաստանի նկատմամբ գործարկել է օրենքի գերակայության ստուգում՝ Սահմանադրական դատարանի անկախության ճնշման ու իշխանությունների բաշխման սկզբունքի խախտման կապակցությամբ, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Հինգշաբթի ելույթ ունենալով Բեռլինում համաժողովին, Յունկերը խոստովանել է, որ հանձնաժողովի գնահատականում «կա խնդիր», որը կապակցված է Լեհաստանի ներկա կառավարության հետ։ Հիշեցնենք, որ 2015-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության է եկել նախկին վարչապետ Լեհ Կաչինսկու Իրավունք ու Արդարություն կուսակցությունը (PiS) ։ Խորհրդարանակա մեծամասնություն կազմող (PiS-ը նախագահի աջակցությամբ փոփոխություններ է արել Սահմանադրական դատարանի կառուցվածքում ու աշխատանքի կազմակերպման մեջ, նաեւ կյանքի է կոչել երկրում դատական համակարգի բարեփոխումը։ Այդ բարեփոխումները առաջացրել են խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության վառ բողոքները, որը փորձում է արգելափակել խորհրդարանի ու կառավարության գործողությունները։

«Մենք խնդիր ունենք Լեհաստանի կառավարության հետ, բայց պետք է երկխոսենք։ Այն Լեհաստանում մեր միակ գործընկերը չէ։ Մենք ընդլայնում ենք երկխոսության շրջանակները, հետեւաբար, հնարավորության սահմանում, մենք անցկացնում ենք կանոնավոր հանդիպումներ, հրապարակային ու գաղտնի, Լեհաստանի պատասխանատու անձանց հետ»,- հայտնել է Ժան Կլոդ Յունկերը։