Թուրքիան մտադիր է «իր մարդուն» առաջադրել Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Աստանայում կայանալիք գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն առաջադրելու է թուրք գործչի թեկնածությունը:

Թուրքական կողմի կարծիքով, այդ պաշտոնում կարող է առաջադրվել Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Էրսին Էրքինը, հաղորդում է Today`s Zaman-ը:

Էրքինն արդեն ստացել է ԵԱՀԿ 56 անդամ պետությունների ներկայացուցիչների մեծ մասի աջակցությունը: Չի բացառվում, որ հենց նա կփոխարինի Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին:

ԵԱՀԿ գագաթաժողովը կայանալու է Աստանայում դեկտեմբերի 1-2-ին, եւ դրան կմասնակցեն ԵԱՀԿ անդամ 56 եւ գործընկեր 12 երկրների ղեկավարներն ու վարչապետները, նաեւ միջազգային 68 կազմակերպությունների ղեկավարները: