Ամերիկյան Փորթլենդում (Օրեգոն նահանգ) կրոնական հողի վրա հարձակումից հետո կազմակերպված ցույցի ժամանակ 14 մարդ է ձերբակալվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ նաեւ դանակներ, կացիններ, մուրճեր ու աղյուսներ են առգրավել: AP-ի տվյալներով՝ ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ են գրանցվել:

Մայիսի վերջին Օրեգոնում գնացքի ուղեւորը երեք մարդու էր դանակահարել, որոնցից երկուսն ավելի ուշ մահացել էին: Տղամարդը վիրավորել է հիջաբով նստած կանանց: Մյուս ուղեւորները փորձել են հանգստացնել նրան, սակայն տղամարդը դանակով հարձակվել է նրանց վրա:

Փորթլենդի հյուսիս-արեւելքում հարձակվողն իջել է գնացքից, բայց ավելի ուշ ձերբակալվել ու կալանավորվել է: