Թբիլիսին անցնում է յոթանիշ համարների, իսկ Վրաստանը փոխում է քաղաքների հեռախոսային կոդերը:

Նոյեմբերի 25-ից երկրում ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը համարակալման ազգային համակարգի անցնելու մասին, որը ենթադրում է Վրաստանի քաղաքների հեռախոսային կոդերի փոփոխություն: Թբիլիսիում առկա վեցանիշ համարներին ավելանալու է եւս մեկ նիշ, իսկ այլ քաղաքներում հինգանիշ համարները կդառնան վեցանիշ: Բջջային ցանցերի երկնիշ կոդերին կավելանա 5 թիվը:

Հատուկ ծառայությունների համար Վրաստանի ողջ տարածքում մտցվել է ընդհանուր եռանիշ համարակալում:

Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչեւ 2011թ. դեկտեմբերը: