Մենք թույլ չենք տալու թուրք ավազակներին, ովքեր հարձակվել են մեր ցուցարարների վրա, թաքնվել անձեռնմխելիության հետեւում: Այս մասին, հունիսի 6-ին, ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է Վաշինգտոնից ընտրված կոնգրեսական Էլեանոր Հոլմս Նորթոնը:
Նա հիշեցրել է գործընկերներին, որ Էրդողանի թիկնապահների գործողությունները «հարձակում էին ոչ միայն ցուցարարների այլեւ ամերիկյան կարեւորագույն արժեքների՝ խոսքի ազատության եւ բողոքն արտահայտելու իրավունքի դեմ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածի մեղքը բարդել էր ամերիկյան ոստիկանների եւ ցուցարարների վրա, նշելով, որ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր, մինչդեռ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորը մտահոգություն էր արտահայտել թուրքական կողմի անվտանգության աշխատակիցների գործողությունների կապակցությամբ:





























