Հնդկական օվկիանոսում գտնվող կղզի-պետությունը՝ Կոմորյան կղզիները, հայտարարել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով SPA-ն:
Իշխանությունները համապատասխան ծանուցում են ուղարկել Մորոնիում Կատարի դեսպանություն: Որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին հայտարարել էին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան, Մալդիվյան եւ Մավրիկիայի հանրապետությունները:





























