Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 13:06-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 56-ամյա Ս. Մ.-ի դին:





























