Վիլնյուսում մարդկային ոսկորներով լի 9 պարկ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Վիլնյուսի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 2015 թվականին հողակտորը գնել է մասնավոր անձը։ Շինարարություն է սկսվել։ Սակայն տեղի բնակիչները չեն համաձայնել շինություն կառուցելու հետ, եւ շինարարությունը դադարեցվել է։

Նշվում է, որ ժամանակին այդ տարածքում գերեզմանոց է գտնվել եւ նմանատիպ գտածոներ նախկինում էլ են եղել։

Ներկա դրությամբ նախաքննություն է ընթանում՝ ոսկորների տարիքն ու մարդկանց մահվան հանգամանքները պարզելու համար։