ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է ՀԴԲ-ի ղեկավարի թեկնածուի հարցում։ Թրամփն այդ պաշտոնում առաջադրել է ԱՄՆ գլխավոր դատախազի նախկին օգնական Քրիսթոֆեր Ռեյին։ ԱՄՆ նախագահը Ռեյին «անթերի հեղինակությամբ մարդ» է անվանել, հաղորդում է BBC-ն։
Ներկայում Ռեյն իրավաբան է աշխատում է King & Spadling միջազգային իրավաբանական ընկերությունում եւ նախագահում է հետաքննությունների կառավարական խումբը։





























