Յուտա նահանգի Արերիկան- Ֆորք նահանգում դատարանի առջեւ է կանգնել 47-ամյա ամերիկուհին՝ իր յոթամյա որդու հետ դաժան վարվեցողության համար։ Նա տղայի առջեւի երկու ատամները հանել է աքցանով, հայտնում է NEWSru.com.-ը։
Մայրը իր երկու որդիներին բերել էր հանրախանութ, որտեղ գնել է աքցան ու ձեռքերի համար ախտահանիչ միջոց։ Դրանից հետո նա կրտսեր որդուն տարել է զուգարան ու անցել «վիրահատության»։
Ընդ որում տղան բարձր բղավում էր։ Նրա բղավոցները լսել են ավագ եղբայրն ու վաճառականները։ Նա ոստիկանություն է կանչել։ Արդյունքում կնոջը ձերբակալել են։
Պարզվել է, որ նա ուզում էր որդուն օգնել ազատվել երկու առջեւի կաթնատամներից։ Սակայն նա հաշվի չէր առել այն փաստը, որ այդ ատամները դեռ բավականին ամուր էին։ Արդյունքում, երբ մայրը աքցանով բռնել է տղայի ատամը ու սկսել քաշել, դրանք ոչ թե պոկվել են, այլ փշրվել։ Ընդ որում երեխան լացում էր ցավից ու սարսափից, քանի որ նրա մայրը չէր բարեհաճել որեւէ ցավազրկող կիրառել։





























