Բրիտանիայում շատերը համարում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չպետք է թույլ տան այցելել Լոնդոն։ Այդուհանդերձ, բրիտանական կառավարությունում այլ կարծիք ունեն, հասկացնելով, որ այցելությունը կկայանա։ Սակայն ընդունելությունը կարող է չլինել այնպիսին, ինչպիսին Թրամփն է ակնկալում, գրում է Metro-ն։

Ըստ պարբերականի՝ Բրիտանիայում գործարկել են սոցցանցերում Թրամփին յուրօրինակ ձեւով ողջունելու արշավ։ Նկարի վրա պատկերված են տաբատն իջեցրած տղամարդիկ, որոնք ցույց են տալիս իրենց ազդրամասերը՝ LONDON#ShowYourRumpToTrump#london #trump (Լոնդոն, ցույց տուր քո ազդրամասը Թրամփին) հեշթեգով։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի հասցեին Թրամփի վերջին քննադատությունը սարսափելի զայրացրել է բրիտանացիներին։