Հունիսի 8-ը Օվկիանոսների համաշխարհային օրն է։ Օվկիանոսների համաշխարհային օրը հիմնվել է 1992-ին Ռիո դե Ժանեյրոյում միջազգային համաժողովի ժամանակ։ Այդ ժամանակվանից սկսած՝ ամեն տարի հունիսի 8-ին այդ օրը նշում են նրանք, ովքեր օվկիանոսների հետ թեկուզ հեռավոր կապ ունեն։

Այսօր բնապահպանները, օվկիանոսագետները ու մյուս փորձագետները համակարգում են իրենց ջանքերը, որպեսզի պաշտպանեն օվկիանոսների բնակիչների իրավունքները ու կայուն բնապահպանական միջավայրը ։

Օվկիանոսները զբաղեցնում են Երկրի մակերեսի երեք քառորդը, պարունակում են ջրային պաշարների 97 տոկոսը ու կայուն զարգացման գործընթացի անբաժան մասն են։ Համաշխարհային օվկիանոսի դերակատարումը կլիմայի կարգավորման գործում դժվար է գերագնահատել, քանի որ դրա ջրերը ածխաթթու գազի գլխավոր կլանիչներից է ։