Ծովում հայտնաբերել են չորեքշաբթի Մյանմարում անհետացած ռազմական օդանավի ուղեւորների մարմինները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse գործակալությունը:

Մյանմարի բանակի հրամանատար Մին Աուն Հլաինգի խոսքով՝ ծովում օդանավի բեկորներն ու մի քանի մարմին են գտել:

Հիշեցնենք, որ օդանավը Մյանմարի հարավային ափից Յանգոն էր թռչում: Օդանավում 122 մարդ է եղել, այդ թվում՝ 15 երեխա: