ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, մի քանի հականավային հրթիռ է արձակել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինծառայողներին։ Արձակումը տեղի ունեցավ Սեուլի՝ ամերիկյան ՀՀՊ-երի տեղակայումը դադարեցնելուց մեկ օր անց։
Հյուսիսային Կորեան հրթիռներն արձակել է հինգշաբթի առավոտյան՝ առափնյա Վոնսան քաղաքից։ Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովը հայտարարել է, որ հրիթռներն անցել են շուրջ 200 կմ։
Ավելի վաղ Սեուլը հաղորդել է, թե դադարեցնեում է THAAD ՀՀՊ-ի տեղակայումը, քանի որ պետք է հետազոտություն անցկացվի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության հետ կապված։





























