Ebay-ում Apple-ի մարզակոշիկ են աճուրդի հանել, որն ընկերությունն արտադրել է 1990-ական թվականներին: Տերը կոշիկը 15 հազար դոլար է գնահատել, բայց հույս ունի մինչեւ 36 հազար դոլար ստանալ: Այս մասին գրում է Lenta-ն:
Կոշիկն արտադրվել է սահմանափակ քանակությամբ, միայն ընկերության աշխատակիցների համար: Այն վաճառքի չի հանվել:
Մարզակոշիկի վրա ընկերության գունավոր լոգոն է:





























