Բրիտանիայի ընտրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ «կախված խորհրդարան» է ձեւավորվելու: BBC-ի հաղորդմամբ՝ սոցցանցերում ընտրությունների արդյունքների մասին հաղորդագրություններն ուղեկցվում են #hungparliament (կախված խորհրդարան) հեշթեգով:
Սա ենթադրում է, որ ոչ մի առաջատար ուժ կեսից ավելի տեղ չի ունենա: Այդ դեպքում նախկին կառավարությունը շարունակում է իրականացնել լիազորությունները՝ մինչեւ նորի ձեւավորումը, եթե անգամ նախարարներից որեւէ մեկն ընտրությունների արդյունքում այլեւս նախարար չէ:
Չնայած պահպանողականները հաղթում են, նրանք նույնպես մեծամասնություն չեն ունենա: Վերջին տվյալներով՝ նրանք 306 մանդատ կունենան, լեյբորիստները՝ 258, լիբերալ-դեմոկրատները՝ 12, շոտլանդական ազգայնականները՝ 34, մյուս կուսակցությունները՝ 21 մանդատ: Այսպիսով, ոչ մի կուսակցություն 50+1 ձայն չի հավաքել՝ 326 մանդատ ստանալու համար:
Մինչ այդ, ընտրույթյունների նախնական արդյունքների ֆոնին բրիտանական ֆունտը դոլարի հանդեպ նվազել է ավելի քան 1.5%-ով:





























