Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հունիսի 8-ին մահվան ելքով վրաերթի դեպքով որպես կասկածյալ է ներգրավվել 16-ամյա մի երիտասարդ: Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Երիտասարդն այսօր հարցաքննվել է:

Նշենք, որ կասկածյալը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է: Քաղաքապետը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ իր որդին է մահվան ելքով վրաերթի հեղինակը: