Չինաստանում աճել են 5000-ամյա նոճու սերմերը, որոնք տիեզերքում են եղել: «Սինհուան» հայտնում է, որ անցյալ տարի չինացի տիեզերագնացները իրենց հետ տիեզերք են տարել նոճու 150 սերմ:

Նշվում է, որ աճել է ընդամենը 28 սերմ, որոնց ծիլը հասնում է 3-5 սմ-ի: 20 մետր բարձրությամբ հնագույն նոճին աճում է Շենսի նահանգի Հունալին գավառում: Լեգենդի համաձայն՝ այն տնկել է Դեղին կայսր Հուն-դին, որը համարվում է չին ազգի ընդհանուր նախահայրը:

Անցյալ տարվա սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 18-ը սերմերը գտնվել են «Տյանգուն-2» ուղեծրային լաբորատորիայում: Այս տարվա մայիսին մեկնարկել է «տիեզերական» սերմերի աճեցման նախագիծը: