Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 12-ին, ժամը 21:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ գետնանցումում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում՝ ասֆալտի վրա առաջացել է փոս՝ մոտ 0,5 քմ, ինչի հետեւանքով ջրալցվել է գետնանցումը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: