Երեւանում, հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 16:40-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 01 PV 088 համարանիշի և Chevrolet մակնիշի 14 US 820 համարանիշի տաքսի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: