Մոսկվայի դատարանը հաստատել է երգիծաբան Եվգենի Պետրոսյանի, Ելենա Ստեպանենկոյի եւ նրանց հարեւանների միջեւ համաձայնագիրը։ Ամուսինների անփութության հետեւանքով հարեւանների բնակարանը ջուր է լցվել։ Նրանք համաձայնել են 269 հազար ռուբլի վճարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայցվոր Ելենա Մակարովան նախապես 440 հազար ռուբլի էր պահանջում՝ վերանորոգման եւ բարոյական վնասի փոխհատուցման համար։ Սակայն գործի քննարկման շրջանակում վնասը 215 հազար ռուբլի է գնահատվել։ Մնացած գումարով կփոխհատուցվեն հայցվորի դատական եւ փորձագիտական ծախսերը։





























