ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հույս ունի առաջիկա շաբաթներին ավարտել Աֆղանստանի նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հավելելով, որ աշխատակազմը պետք է ձեռնարկի ինչ-որ քայլեր, որպեսզի թույլ չտա Աֆղանստանում իրավիճակի վատացումը։

Նրա խոսքով, երբ քաղաքականության վերանայումը ավարտվի, նախագահը կդիտարկի այն, որպեսզի վեջնական քաղաքական որոշում ընդունի։ «Աֆղանստանում իրավիճակը լավը չէ։ Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի առնվազն թույլ չտանք հարաբերությունների վատացում, քանի դեռ աշխատում ենք նոր քաղաքականության ծրագրի վրա»,- նշել է Թիլերսոնը։