Հարավկորեական Ենպհենդո կղզու շրջանում կրկին հրետանային համազարկեր են լսվում ԿԺԴՀ-ի կողմից, հաղորդում են արեւմտյան գործակալությունները՝ վկայակոչելով ականատեսներին:
Հարավային Կորեայի իշխանությունները հավաստիացնում են, որ կղզու ուղղությամբ որեւէ կրակոց չի եղել: Նրանց տվյալներով, հրաձգությունը տեղի է ունենում Հյուսիսային Կորեայի տարածքում: Այդ ֆոնին Փհենյանը սպառնում է Սեուլին նոր պատերազմ սկսել՝ ամերիկացիների հետ զորավարժություններ սկսելու դեմ:
«Նրանք, ովքեր սիրում են խաղալ կրակի հետ, երկրներին լայնամասշտաբ պատերազմների են մղում»,- ասված է ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչես նշել է NEWS.am-ը, Հյուսիսային Կորեան օրերս գնդակոծել էր Ենպհենդո կղզին՝ սպանելով չորս եւ վիրավորելով 18 հարավկորեացու:





























