Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչը հայտնվել է դատարանում՝ որդուն ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 66-ամյա տղամարդը մայիսի 6-ին առավոտյան 27-ամյա որդուն պատճառել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Սիսիանցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:





























