93 տարեկանում վախճանվել է կոմսուհի Պատրիսիա Մաունթբեթենը՝ արքայազն Չարլզի կնքամայրն ու արքայազն Ֆիլիպի զարմուհին, հաղորդում է BBC-ն։
Նրա ամուսինը կինոպրոդյուսեր Ջոն Նեթչբուլն էր (լորդ Բրաբորն)։ Նրանք յոթ երեխա ունեին:
Արքայազն Չարլզը ցավակցություն է հայտնել՝ նշելով, որ Մաունթբեթենն իր կյանքում շատ մեծ դեր է խաղացել։
Եղիսաբեթ 2-րդն ու արքայազն Ֆիլիպը նույնպես ցավակցություն են հայտնել կոմսուհու մահվան կապակցությամբ։





























