Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետական ապարատի օպտիմալացման շրջանակում աշխատակիցների մի մասին կկրճատի: Հունիսի 15-ին այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Կրճատումներ են նախատեսված ե՛ւ Սեյսմիկ ծառայության կենտրոնական ապարատում, ե՛ւ շրջանների տարածքային բաժանմունքներում: Կենտրոնական ապարատում սեյսմիկ ռիսկի կրճատման վարչությունը եւ շենքերի սեյսմակայունության բաժինը կմիավորվեն  սեյսմիկ ռիսկի գնահատման եւ կրճատման բաժնի մեջ: Հաստիքային 24 միավորից 10-ը կկրճատվի:

Ինչ վերաբերում է շրջաններին, ապա կմիավորվեն սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան, Հյուսիսային եւ Հարավային բաժանմունքները, ինչը ծախսերը 40 տոկոսով կկրճատի: