Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովված է ԱՄՆ որոշումից՝ մեղադրանք առաջադրել իր թիկնապահներին, որոնք Վաշինգտոնում Թուքիայի դեսպանատան մոտ Էրդողանի թույլատրությամբ ծեծել են ցուցարարներին, հայտնում է Anadolu-ն։

«Նրանք իմ 12 թիկնապահներին կալանավորելու հրաման են տվել։ Դա ի՞նչ օրենք է։ Եթե իմ թիկնապահները չեն կարող ինձ պաշտպանել, այդ դեպքում ինչո՞ւ եմ ես նրանց ինձ հետ ԱՄՆ բերել»,- հայտնել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է այն 18 մարդու անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ ՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։ Նրանցից 9-ը անվտանգության աշխատակիցներ են, 3-ը՝ թուրք ոստիկաններ։ Բացի դրանից Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտնել է,որ քննիչնեը ուսումնասիրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը մայիսի 16-ի միջադեպում, բայց նշել է, որ չնայած առկա տեսագրություններին ու այլ ապացույցներին, դեռ չկա բավականաչափ հավաստի պատճառ նրա կալանավորման համար։