ԱՄՆ-ում բռնել են երկու փախստական բանտարկյալներին: Դոնի Ռոուվն ու Ռիկի Դյուբոուզը փախել էին՝ գնդակահարելով անվտանգության ծառայության աշխատակիցներին, եւ երեք օր փախուստի մեջ էին: Ոստիկանները նրանց բռնել են Թենեսի նահանգում ավտոմեքենա հափշտակելուց հետո, հաղորդում է BBC-ն:

Փախուստը տեղի է ունեցել, երբ նրանց Ջորջիա նահանգում ավտոբուսով մի բանտից մյուսն են տեղափոխել: Նրանք գտնվել են ճաղավանդակով առանձնացված գոտում: Զինված կողոպուտի համար ազատազրկվածները խլել են հսկիչների զենքն ու գրավել ավտոբուսը: Իրավապահները մինչեւ հիմա չեն կարողանում հասկանալ, թե նրանք ինչպես են դուրս եկել ճաղավանդակի հետեւից: