Հունիսի 15-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ կանաչու մեջ հայտնաբերել են մեկ դեղին դեղահաբ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկվել է նաեւ վերոնշյալ դատապարտյալի հիվանդասենյակը: Սառնարանի միջից հայտաբերվել եւ առգրավվել է ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով, ինչպես նաեւ բինտի մեջ փաթաթված դարչնագույն կոշտ զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:





























