Շվեդիայում իր առաջին թռիչքն է իրականացրել Gripen E կործանիչը։ Լինչեպինգի աէրոդրոմից թռիչքի տեսագրությունը հրապարակվել է SAAB կորպորացիայի պաշտոնական կայքում։
Թռիչքը տեւում է մոտ 40 րոպե, հայտնում է Lenta-ն։
JAS-39E Gripen-ը JAS-39 օդանավի նոր տարբերակն է, որն առաջին անգամ օդ է բարձրացել 1988 –ի դեկտեմբերին։ Դա թեթեւ միաշարժիչ բազմաֆունկցիոնալ կործանիչ է։ Gripen E մոդելը Gripen NG նախագծի արդիականացված տարբերակն է։ Օդանավն ունի General Electric F414G արդիականացված շարժիչ, Raven ES-05 ռադար՝ ալեհավաքային ճաղավանդակով, նաեւ ավելի մեծ ծավալի վառելիքային բաքեր։
Օդանավն արդեն պատվիրել են Բրազիլիան (28 միավոր ու եւս 8 հատ Gripen F տարբերակով՝ ընդհանուր 4․5 մլրդ դոլար արժողությամբ) ու Շվեդիան (կառավարությունը հաստատել է 60 օդանավերի գնումը, հետագա եւս 10 օդանավի գնման հնարավորությամբ)։





























