Չինաստանի Սիսյակոու արգելոցում շունը կերակրող մայր է դարձել իրենց հարազատ մայրերի կողմից լքված չորս վագրի ձագերի համար, հայտնում է Daily Mail-ը։

Արգելոցի աշխատակիցները որոշել են մայրական խնամքից զրկված վագրի ձագերին տանել արգելոցում ապրող էգ շան մոտ, որը վերջերս էր մայրացել։ Շունն ընդունել է վագրի ձագերին ու թույլ է տվել, որ նրանք իր կրծքի կաթն ուտեն իր երկու հարազատ ձագերի հետ միասին։