Հունիսի 14-ին հաղորդվել էր Ռոստովյան եւ Արցախ փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1961 թ. ծնված Լուսյա Ա.-ին վրաերթի ենթարկելու մասին եւ նրան հիվանդանոց տեղափոխելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 15-ին, ժամը 11.50-ին ՃՈ ՃՏՊ բաժանմունք է ներկայացել 33-ամյա Արթուր Գ.-ն եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ «Հոնդա» ավտոմեքենայով:

Քննությունը վարում է ՃՈ ՃՏՊ հետաքննության բաժանմունքը: