Կահիրեի քրեական դատարանը մահվան է դատապարտել 31 մեղադրյալի՝ 2015 թվականին Եգիպտոսի գլխավոր դատախազի սպանությանը մասնակցության համար: Այս մասին գրում է Reuters-ը:

Եգիպտական օրենսդրության համաձայն՝ մինչեւ վերջնական դատավճռի հրապարակումը մահապատժի վճիռը պետք է հաստատի մուֆթին:

Դատարանը պետք է վճիռ կայացնի նաեւ մյուս մեղադրյալների մասով: Նշենք, որ գլխավոր դատախազի սպանության գործով 67 ամբաստանյալ կա:

Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը սպանվել է 2015 թվականի հունիսի 29-ին: Կահիրեի կենտրոնում նրա մեքենան պայթեցրել են: