Մոսկվացի տաքսիստը, որը Չիլիից ժամանած լրագրողից «Դոմոդեդովո» օդանավակայանից մինչեւ Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոց ուղեվարձի դիմաց 50 հազար ռուբլի էր վերցրել, փողը նրան է վերադարձրել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Չիլիի քաղաքացի Դիեգո Գասպարու Սաեզու Միրանդեին են վերադարձրել 50 հազար ռուբլին, որը նա ծախսել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից տաքսիով հյուրանոց հասնելու համար: Ավելի վաղ ձերբակալված տաքսիստը վերդարձրել է փողը եւ Հարավային Ամերիկայից ժամանած հյուրից ներողություն խնդրել:
Նախօրեին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին տաքսու վարորդի, ում կասկածում էին 50 հազար ռուբլու խարդախության մեջ: Նա այս գումարը ստացել էր չլիացի լրագրողից «Դոմոդեդովո» օդանավակայանից մինչեւ հյուրանոց ուղեվարձի դիմաց: Չիլիի քաղաքացին ոստիկանություն էր դիմել՝ հասկանալով, որ իրեն խաբել են:
Ձերբակալված վարորդը Մոսկվայի մարզի բնակիչ է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ ՔՕ 159 հոդվածի 2-րդ մասով (Խարդախություն վճարում ստանալիս):





























