Պորտուգալիայում անտառային հրդեհների հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել: Reuters-ը հաղորդում է, որ մարդիկ հիմնականում զոհվել են ավտոմեքենաներում՝ հայտնվելով կրակի թակարդում:
Հրդեհները, որոնք դեռ չի հաջողվում վերահսկել, արդեն համարվում են վերջին տաս տարում Պորտուգալիայում ամենամահացու անտառային հրդեհները:
Պորտուգալիայի ներքին գործերի պետքարտուղար Ժոգրե Գոմեսը հաստատել է 19 մարդու մահվան փաստը: Նրան խոսքով՝ 20 մարդ է տուժել, ներառյալ`վեց հրշեջ: Եւս երկուսը անհետ կորած են համարվում:





























