Պորտուգալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է  39 մարդու, եւս 59-ը տուժել են, փոխանցում է AFP-ն:

Շուրջ 600 հրշեջներ երկրի կենտրոնական մասում շարունակում են պայքարել կրակի դեմ, սակայն նրանց դեռ չի հաջողվել վերահսկողության տակ վերցնել կրակը: 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մարդիկ հիմնականում զոհվել են ավտոմեքենաներում՝ ճանապարհներից մեկում հայտնվելով կրակի թակարդում: 

Հրդեհները, որոնք դեռ չի հաջողվում վերահսկել, արդեն համարվում են վերջին տաս տարում Պորտուգալիայում ամենամահացու անտառային հրդեհները: