Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության եւ ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 33-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է գողության 44, խարդախության 3, կողոպուտի եւ խուլիգանության 2-ական, յուրացման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: