ԱՄՆ-ում վերջին հինգ տարվա ընթացքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ անօդաչու սարքերը մաքսանենգ ապրանք են բանտ տեղափոխել, հաղորդում է USA Today-ը։

Արդարադատության նախարարը հայտարարել է, որ դրոնները հաջողությամբ ԱՄՆ բանտեր են «առաքել» բջջային հեռախոսներ, թմրանյութեր, պոռնոամսագրեր։ «Քաղաքացիական դրոնները դառնում են ավելի հզոր, մատչելի եւ դյուրությամբ կառավարվող»,- ասել է Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Թրոյ Ռուլը։ 

Չնայած ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը դրոնների թռիչքները կարգավորելու որոշ փորձեր է ձեռնարկել, ներկայում նրանք դեռ իրավական «ստվերային» դաշտում են։