Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության ղեկավար Թալեբ Ռիֆաին վրդովված է ԱՄՆ-ի որոշումից՝ վերականգնել Կուբա անհատական ուղեւորությունների արգելքը, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Նրա խոսքով, ամերիկյան իշխանությունների այդ որոշումը հետքայլ է։ Նա այն անվանել է «հարձակում ճանապարհորդությունների ազատության վրա»։ Նա նշել է, որ տվյալ միջոցառումը գրեթե ոչ մի կերպ չի ազդելու Կուբայի զբոսաշրջության զարգացման վրա, իսկ ահա ԱՄՆ-ի տնտեսության վրա այն բացասաբար է ազդելու, քանի որ ամերիկյան բազմաթիվ ընկերություններ արդեն սկսել են ակտիվ համագործակցել Կուբայի հետ ու գումարներ ներդնել տեղական ձեռնարկություններում։

Թալեբ Ռիֆաին շեշտել է, որ զբոսաշրջությունը կուբայական տնտեսության առանցքային ոլորտներից է, որը բավականաչափ եկամուտ է բերել բնակչությանը։ 2016-ին Կուբա է այցելել 4 մլն օտարերկրացի՝ մեկ միլիոնով շատ, քան 2011-ին։