Երեւան քաղաքի Իսահակյան փողոցում տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հունիսի 22-ից Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում եւ Իսաhակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, NEWS.am-ը տեղեկանում է Ճանապարհային ոստիկանությունից:
Փոփոխությունների արդյունքում` Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ինչպես նաեւ՝ Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթեւեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում կարգելվի:
.jpg)





























