Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում 40-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել 80-ամյա կնոջը: NEWS.am-ի տեղեկությւոններով, դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ի երեկոյան: 80-ամյա Ա.-ն տանը մենակ է եղել, երբ 40-ամյա տղամարդը մտել է տուն եւ հարձակվել նրա վրա:
Իրավապահներին Ա.-ն պատմել է, որ մի կերպ է կարողացել ազատվել իր վրա հարձակված տղամարդուց, նրա հարվածներից էլ ոտքի եւ վզի շրջանում վնասվածքներ ունի:
80-ամյա կնոջը բռնաբարելու մեջ կասկածվում է նույն գյուղի բնակիչ 40-ամյա Օթար Խ.-ն: Նա Գորելովկայի միջնակարգ դպրոցում աշխատում է ուսուցիչ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 40-ամյա տղամարդը որոնվում է:
Նշենք, որ Գորելովկա գյուղւոմ հիմնականում բնակվում են Աջարիայից եւ Սվանեթիայից եկած միգրանտները, ինչպես նաեւ շրջակա գյուղերից եկած հայերը:





























