Ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը իր նոր համարում ծաղրանկար է հապարակել, որտեղ պատկերված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսները սպանել են ալ-Բաղդադիին» խորագրով նկարում անշունչ մարմինների կույտ է պատկերված։ Դրա կողքին երկու մարդիկ են կանգնած, որոնցից մեկը պատրոնդաշով է։
«Ահա այնտեղ, մեջտեղում, ես ճանաչեցի նրան»,-ասել է նրա ուղեկիցը։





























