Գիտնական Ալբերտ Էյնշթեյնի նամակները, որտեղ առկա են Աստծո եւ քաղաքականության շուրջ գիտնականի ձեւակերպումները, Իսրայելում՝ աճուրդում վաճառվել են շուրջ 210 հազար դոլարով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ դա գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասելիքները։

Վեց մեքենագիր ուղերձներ՝ մեծն գիտնականի ստորագրությամբ, լրացումներով եւ ուղղումներով, գրվել են 1950-ականներին։ Դրանք հասցեագրված են Էյնշթեյնի գործընկերներին՝ Դեւիդ Բոմին եւ Մաքս Բորնին։

Երուսաղեմի Winners աճուրդի տունը նախատեսում էր դրանց դիմաց ստանալ 33-49 հազար դոլար, սակայն միայն Բոմին հղված Էյնշթեյնի նամակի համար անհայտ գնորդը 84 հազար դոլար է վճարել։