Աշխատանքային դրես- կոդի հարցին նուրբ անգլիական հումորով է վերաբերվել 20-ամյա բրիտանացին՝ Բաքինհեմշիրից։ Երբ քոլ- կենտրոնի աշխատակից Ջոի Բարգիին աշտատավայրից տուն են ուղարկել ոչ պատշաճ հագուստի համար, նա որոշել է դիմել ծայրահեղ քայլի։
30 աստիճանի շոգին Բարգին աշխատանքի է եկել կարճ տաբատով ու նրան տուն են ուղարկել։ Այդ ժամանակ նա ընկերությանը մեղադրել է սեքսիզմի մեջ ու աշխատանքի է եկել կարճափեշ զգոստով։ Ընկերությունում գնահատել են հումորը ու աշխատակիցներին թույլ են տվել կրել սեւ ու մարմնագույն կարճ տաբատներ՝ երեք քառորդ երկարությամբ։





























