ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդիի ժամացույցը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 379,500 դոլարով։ Աճուրդը կազմակերպել է Christie`s աճուրդի տունը։
Cartier Tank ապրանքանիշի ոսկյա ժամացույցը, որի վրա նաեւ շափյուղա է առկա, գնահատվել են 60-120 հազար դոլար, սակայն վաճառվել է նախատեսվածից մի քանի անգամ բարձր գնով։
Այդ ժամացույցը Ջեքի Քենեդիին նվիրել է քրոջ՝ Լիի ամուսինը՝ արքայազն Ստանիսլաս Ռադզիվիլինը։ Ժամացույցի հետեւի հատվածում մակագրված է «Stas to Jackie 23 Feb. 63 2:05 am to 9:35 pm» («Ստասից Ջեքիին, 1963-ի փետրվարի 23, առավոտյան 2։05, երեկոյան՝ 9։35», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























