Ամերիկյան ռազմավարական, հետախուզական RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքը կործանվել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Assocaited Press-ը։

Անօդաչու սարքը կործանվել է Մերսիվիլ քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազա ուղեւորվելիս,  Ուիթնի լեռան մոտակայքում, որը Սիերա Նեւադա լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։