Մանչեսթերում անօթեւանը օգնել է այն տղամարդուն, որին չեն ցանկացել ռեստորան թողնել դրես կոդին չհամապատասխանող կոշիկի պատճառով։

BBC-ն հայտնում է, որ Ակբար Բադշահը՝ Բրեդֆորդից, ծրագրել է իր կնոջ ծննդյան օրը տոնել ռեստորանում։ Սակայն սանդալների պատճառով նրան թույլ չեն տվել մտնել ռեստորան, որի կանոններով կոշիկը պետք է փակ լինի։ Բադշահին օգնության է հասել մոտակայքում գտնվող անօթեւանը՝ տղամարդուն պարտքով տալով իր կոշիկները, որը հենց նոր էր նվեր ստացել ինչ -որ բարեգործական հիմնադրամից։

Երբ Բադշահը պատրաստվում էր հեռանալ ռեստորանից, մուտքի մոտ հանդիպել էր անօթեւան Ջոնին, խոսել նրա հետ, հետո էլ պատմել իր խնդրի մասին։ Հարցնելով Ջոնի կոշիկի չափսը՝  Բադշահը Ջոնին խնդրել էր կոշիկը մի քանի ժամով իրեն տրամադրել։ Ջոնը հաճույքով համաձայնել էր։

Անօթեւանի կոշիկների շնորհիվ Բադշահն ու նրա կինը կարողացել են նշել իրենց տոնը, իսկ հետո կոշիկը վերադարձրել են տիրոջը։

Բադշահի խոսքով Ջոնը սկզբում հրաժարվում էր պարգեւատրությունից, բայց ի վերջո նրան հաջողվել է 10 ֆունտանոց թղթադրամ թողնել Ջոնին։ Մեկ այլ անցորդ էլ, որը պատահաբար լսել էր նրանց խոսակցությունը, անօթեւանին եւս 50 ֆունտ էր տվել։ Հիմա Բադշահը ուզում է հանդիպել Ջոնի հետ ու նրան ճաշ հյուրասիրել այդ նույն ռեստորանում։